ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Մեդիալաբը ձեռնարկում է հանրային ֆինասավորման արշավ

Մեդիալաբը ձեռնարկում է հանրային ֆինասավորման արշավ
26.03.2019 | 15:04

Արդյո՞ք այսօր արվեստի այլընտրանքային դպրոցի ստեղծումը, որը տրամադրում է անվճար ուսուցում, խենթ գաղափար չէ: Իհարկե, բայց այն երբեւէ դյուրին կլինի՞:


«Մեդիալաբ» արվեստի անվճար կրթական ծրագիրը ձեռնարկում է հանրային ֆինանսավորման արշավ: «Ֆոկուս» արվեստի ՀԿ-ն դիմում է հանրության եւ աջակիցների օգնությանը՝ շարունակելու «Մեդիալաբ» արվեստի ուսուցման ծրագիրը եւ ծրագրի հիման վրա ստեղծելու արվեստի դպրոց:


«Մեդիալաբը» «Ֆոկուս» արվեստի ՀԿ-ի երկարաժամկետ ծրագրերից է: Երիտասարդ արվեստագետները և արվեստով հետաքրքրվողները կիսամյա անվճար կրթական ծրագրի ընթացքում ուսումնասիրում են հետևյալ դասընթացները՝ Ժամանակակից արվեստի պատմություն, Լուսանկարչության պատմություն և լուսանկարի ընթերցում, Լուսանկարչության տեխնիկական հարցեր և մշակում, Լուսանկարի քիմիական տպագրության եղանակներ, Ստեղծագործական գրություն, Ձայնային արվեստ, Մոնտաժի տեսություն ու պատմություն, Գրաֆիկական ձևավորում, Անիմացիայի ներածություն, Օպերատորական հմտություններ, Կատարողական արվեստ:


Դասընթացները վարում են ոլորտում ակտիվ եւ փորձառու մասնագետները. տասը տարիների ընթացքում «Մեդիալաբ» ծրագիրն իրականացվել է ժամանակակից արվեստի ոլորտում գաղափարակից ընկերների խանդավառության և անշահախնդիր աշխատանքի արդյունքում: «Մեդիալաբի» ուսումնական ծրագիրը համալրվում է հանդիպումներով ու վարպետության դասերով Հայաստանի և արտերկրի արվեստագետների եւ ոլորտի մասնագետների հետ:
«Մեդիալաբ» ծրագրի եւ հանրային քարոզարշավի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել այստեղ:

Դիտվել է՝ 2263

Մեկնաբանություններ